Միջազգային

«Վերահաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ռեֆորմներին». Մեցոլա

«Վերահաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ռեֆորմներին». Մեցոլա

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Եվրախորհրդարանի հատուկ նիստը, որտեղ սպասվում է վարչապետի ելույթը։ Բացման խոսքում Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան խոսել է Հայաստան-ԵՄ հարաբերություններից։ Մեցոլան, մասնավորապես, հայտարարել է. «Եվրոպան շարունակելու է աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին հյուրընկալելու՝ Հայաստանի ջանքերին։ ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի շրջանակներում բազմաթիվ ԵՄ անդամներ աջակցել են սննդի, բժշկական պարագաների, դեղորայքի և այլ անհրաժեշտ ապրանքների տեսքով։

Վերահաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ռեֆորմներին, մեր երկկողմանի հարաբերությունների ամրապնդմանն ու  հայերի՝ Լեռնային Ղարաբաղում ապրելու միջազգային երաշխիքներին։ Մենք շարունակում ենք աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված սուվերենության փոխադարձ ճանաչման, սահմանների անքակտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների ճանաչման վրա»։  

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական