Միջազգային

«Մակրոնը հստակ հասկացրել է, որ մեր պաշտպանական օրակարգը զենքի շուրջ է». Ֆրանսիայի պաշտպանության նախարար

«Մակրոնը հստակ հասկացրել է, որ մեր պաշտպանական օրակարգը զենքի շուրջ է». Ֆրանսիայի պաշտպանության նախարար

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն ֆրանսիական սենատորների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ֆրանսիական ռազմական գործակցությանը վերաբերող հարցերին։ Լեկորնյուն, մասնավորապես, հայտարարել է. «Հայաստանի թեմային ես շատ ուշադիր եմ հետևում։ Ես վստահելի հարաբերություններ եմ զարգացրել Հայաստանի պաշտպանության նախարարի հետ։ Մշտական ​​պաշտպանական առաքելություն է բացվել, և մեր պաշտպանական կցորդին, որը փորձառու փոխգնդապետ է, ուզում եմ շնորհավորել նվիրվածության համար։ 

Երկրի ղեկավար Մակրոնը հստակ հասկացրել է, որ հայ-ֆրանսիական պաշտպանական օրակարգը կկառուցվի զենքի վաճառքի շուրջ: Որոշ զենքեր կարող են պաշտպանական բնույթ կրել և, առաջին հերթին, օգտագործվել կյանքեր պաշտպանելու և երկրի անվտանգությունը ապահովելու համար:  Հաջորդ շաբաթ կապ կհաստատեմ Հայաստանի պաշտպանության նախարարի հետ, որպեսզի վերջնականապես համաձայնեցնեմ օպերատիվ և կոնկրետ միջոցառումները։ Ֆրանսիան պահպանում է կապը Հայաստանի հետ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական