Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, ասել է, որ ժողովրդավարությունն ընտրություն է, ոչ թե հանգամանքներով պայմանավորված պատեհություն․ «Մենք ցանկանում ենք խորացնել մեր հարաբերությունները ԵՄ հետ և չենք ուզում դա որևէ կերպ հակադրել մեր տարածաշրջանային հարաբերությունների խորացման, զարգացման տեսլականի հետ։ Այս առումով, կարծում եմ, հենման կետերը քիչ չեն։ Հայաստանի կառավարությունը հանձնառու է Հայաստան-ԵՄ համապարփակ ու խորացված գործընկերության համաձայնագրի լիակատար իրագործմանը»։