Միջազգային

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետի հետ

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետի հետ

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետի հետ, հայտնում է Կրեմլը:

ՌԴ նախագահը Նեթանյահուի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում սրացումը, խոսել մերձավորարևելյան առաջնորդների հետ բանակցությունների մասին: 

Պուտինը Նեթանյահուին տեղեկացրել է Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանն աջակցելու Մոսկվայի քայլերի մասին: 

ՌԴ նախագահը հայտարարել է Ռուսաստանի պատրաստակամության մասին՝ օգնելու տարածաշրջանում առճակատման դադարեցմանը և խաղաղ միջոցներով կարգավորմանը: 

Պուտինը Նեթանյահուին հայտնել է Պաղեստինի, Եգիպտոսի, Իրանի և Սիրիայի նախագահների հետ այսօրվա հեռախոսազրույցների առանցքային կետերը:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական