Միջազգային

Իսրայելի բանակը կէվակուացնի Լիբանանին սահմանամերձ 28 բնակավայրերի բնակիչներին

Իսրայելի բանակը կէվակուացնի Լիբանանին սահմանամերձ 28 բնակավայրերի բնակիչներին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ պատրաստվում է տարհանել քաղաքացիական անձանց, ովքեր ապրում են Լիբանանի սահմանից մինչև 2 կմ խորության վրա գտնվող քաղաքներում, որպեսզի վերջիններիս պաշտպանի «Հեզբոլլահ»–ի և նրա դաշնակից պաղեստինյան խմբավորումների կողմից շարունակվող հրթիռակոծություններից:

Իսրայելի ՊՆ արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը հայտնել է, որ պաշտպանության նախարար Յոավ Գալանտի կողմից պլանը հաստատվելուց հետո բնակիչները կտեղափոխվեն պետության միջոցներով ֆինանսավորվող հյուրատներ: 

Իսրայելի ՊԲ–ն ասում է, որ պլանի առաջիկա իրագործման մասին ծանուցել է տարածքի տեղական իշխանությունների ղեկավարներին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական