Միջազգային

«Թույլ մի տվեք, որ Ֆրանսիայի անունը հիշատակվի որպես սիոնիստ մանկասպանների ռեժիմին աջակցող երկիր»․ Ռայիսին՝ Մակրոնին

«Թույլ մի տվեք, որ Ֆրանսիայի անունը հիշատակվի որպես սիոնիստ մանկասպանների ռեժիմին աջակցող երկիր»․ Ռայիսին՝ Մակրոնին

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով փոխղեկավար Մոհամմադ Ջամշիդին։

«Հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահն ընդգծել է, որ Իսրայելի կողմից պաղեստինցիների դեմ շարունակվող ագրեսիայի, ռազմական հանցագործությունների և սպանությունների, ինչպես նաև Գազայի շրջափակման ֆոնին հավանականություն կա, որ իրավիճակը կբարդանա և այլ ճակատներ կբացվեն»,- ասել է Ջամշիդին։

«Այն, ինչ արեցին Պաղեստինի դիմադրության խմբերը, իրականում՝ պատասխան էր Իսրայելի հանցագործություններին և բողոք էր պաղեստինյան ժողովրդի դեմ յոթ տասնամյակ սպանությունների, ճնշումների և անարդարության դեմ», - ասել է նա՝ հավելելով, որ սիոնիստական ​​ռեժիմի գործողությունները հիշեցնում են նացիստներին։

Դիմելով Մակրոնին՝ Ռայիսին ասել է․  «Թույլ մի տվեք, որ Ֆրանսիայի անունը հիշատակվի պատմության մեջ՝ որպես սիոնիստ մանկասպանների ռեժիմին աջակցող երկիր»։ 

Հեռախոսազրույցի ընթացքում, մտահոգություն հայտնելով Գազայի հատվածում ճգնաժամի սրման կապակցությամբ, Ֆրանսիայի նախագահը նաև կոչ է արել օգտագործել Իրանի Իսլամական Հանրապետության ազդեցիկ դերը տարածաշրջանում իրավիճակը վերահսկելու համար։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական