Միջազգային

Իրանը սպառնացել է Իսրայելին ցամաքային գործողության դեպքում պատասխանել

Իրանը սպառնացել է Իսրայելին ցամաքային գործողության դեպքում պատասխանել

Իրանը սպառնացել է Իսրայելին ցամաքային գործողության դեպքում պատասխանել:

Ուղերձը Իրանի ԱԳ նախարարը փոխանցել է ՄԱԿ-ի մերձավորարևելյան խաղաղության գործընթացի հատուկ համակարգողին՝ Բեյրութում կայացած հանդիպման ժամանակ: Axios-ի տվյալներով՝ քննարկվել են պատանդներին ազատելու, դեէսկալացիայի եւ հակամարտության տարածումը դեպի ավելի լայն տարածաշրջան կանխելու դիվանագիտական ջանքերը»:

ՄԱԿ-ի հատուկ համակարգողն Իրանի ԱԳ նախարարին խնդրել է օգնել կանխել հակամարտության ընդլայնումը:

Քաղաքական գործիչն ի պատասխան հայտարարել է, որ Թեհրանը չի ցանկանում հակամարտությունը վերաճել տարածաշրջանային պատերազմի և ցանկանում է փորձել օգնել ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի պատանդ վերցված խաղաղ բնակիչներին:

Սակայն նա նշել է, որ Իրանն ունի «կարմիր գծեր», և Եթե Իսրայելը ցամաքային գործողություն իրականացնի, Թեհրանը «ստիպված կլինի պատասխանել»:

Թե կոնկրետ ինչպես կարող է պատասխանել չի հստակեցվել։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական