Միջազգային

Ռուսաստանի հետ Արևմուտքի լիարժեք առճակատման դեպքում կլինի բոլորովին այլ պատերազմ. Պուտին

Ռուսաստանի հետ Արևմուտքի լիարժեք առճակատման դեպքում կլինի բոլորովին այլ պատերազմ. Պուտին

 Ռուսաստանը հայտնի հնագույն սկզբունքով պատրաստվում է պատերազմի, բայց խաղաղություն է ուզում: Այս մասին հարցազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ոչ ոք իր մտքում անգամ չպետք է թույլ տա միջուկային տերությունների միջև պատերազմի հնարավորությունը»,- ասել է նա:

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի հետ Արևմուտքի լիարժեք առճակատման դեպքում կլինի բոլորովին այլ պատերազմ:

«ԱՄՆ-ն ստիպում է իր դաշնակիցներին վատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ: Ռուսաստանն ու Չինաստանը չեն միավորվում ինչ-որ ռազմաքաղաքական դաշինքի մեջ ՝ ի տարբերություն Արևմուտքի երկրների»,- ասել է նա:

Անդրադառնլով Մերձավոր Արևելքի հակամարտությանը, ՌԴ նախագահը շեշտել է, որ այն այնքան մասշտաբային է, որ չի կարելի համեմատել անգամ Ուկրաինայում հատուկ գործողության հետ:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական