Միջազգային

«Լիովին վստահ եմ, որ Հայաստանը ոչ մի թիզ հող չէր պատրաստվում վերադարձնել»․ Ալիև

«Լիովին վստահ եմ, որ Հայաստանը ոչ մի թիզ հող չէր պատրաստվում վերադարձնել»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստեփանակերտից հանդես է եկել կոչով։

«Ոմանք ինձ հարցնում էին, թե ինչո՞ւ նոյեմբերի 10-ին պայմանավորվեցինք դադարեցնել պատերազմը: Այսօր, այստեղ կանգնած, ուզում եմ ասել, որ մենք ամեն ինչ արել ենք և անում ենք ժամանակին։ 

Ադրբեջանական ժողովուրդը լավ գիտի, և ես վստահ եմ, որ համաշխարհային հանրությունը նույնպես լավ գիտի, որ մենք ցանկանում էինք հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ Տասնյոթ տարիների ընթացքում ես անձամբ մասնակցել եմ բազմաթիվ անիմաստ ու անպտուղ բանակցությունների։ Ինչո՞ւ։ Որովհետև ես կարծում էի, որ այս հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։ Բայց հետզհետե հույսերը մարեցին։ Եվս մեկ անգամ վերլուծելով Հայաստանի քաղաքականությունը՝ այսօր լիովին վստահ կարող եմ ասել, որ նրանք մեզ ոչ մի թիզ հող չէին պատրաստվում վերադարձնել»,- ասել է Ալիևը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական