Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
«Զրույցի ընթացքում քննարկվել են պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում վերջին իրադարձությունները, ինչպես նաև Գազայում հումանիտար իրավիճակը։ Կողմերը կիսվել են տարածաշրջան կատարած այցերից ստացած տպավորություններով։ Նախարարները քննարկել են նաև ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցեր»,- հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։