Միջազգային

Նեթանյահուն ռազմական ղեկավարության հետ հրատապ խորհրդակցություն է հրավիրել

Նեթանյահուն ռազմական ղեկավարության հետ հրատապ խորհրդակցություն է հրավիրել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թել Ավիվում հանդիպում է անվտանգության ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, հայտնում է Իսրայելի վարչապետի մամուլի ծառայությունը։

«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն ներկայումս Թել Ավիվում իրականացնում է անվտանգության իրավիճակի գնահատում Կիրիայում՝ պաշտպանության նախարար Յոավ Գալանտի, ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերի և Բենի Գանցի հետ միասին»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության համաձայն՝ հանդիպմանը մասնակցել են նաև բանակի շտաբի պետ Հերցի Հալևին և Մոսադի հետախուզության տնօրեն Դեյվիդ Բարնեան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական