Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածի վրա հարձակումները նոր են սկսվում և սա դեռ սկիզբն է։
«Այսօր մենք բոլորս հասկանում ենք, որ պայքարում ենք մեր տան համար, առյուծների պես կռվում ենք, երբեք չենք մոռանա մեր թշնամիների վայրագությունները, որոնց չենք պատրաստվում ներել։ Թույլ չենք տա նաև աշխարհին մոռանալ այն, ինչ տեղի է ունեցել հրեա ժողովրդի հետ անցյալում:
Վերջին տասնամյակներում մենք կատաղի կռվում ենք մեր թշնամիների դեմ, և սա դեռ սկիզբն է, մեր թշնամիները նոր են սկսել վճարել դրա համար։ Ես ձեզ ասում եմ, որ սա դեռ սկիզբն է, չեմ պատրաստվում ավելի մանրամասնել, բայց սա դեռ սկիզբն է»,- ասել է Նեթանյահուն: