ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տրամաբանական կլինի, որ Հայաստանն ու Ադրբեջանը որպես բանակցությունների հարթակ ընտրեն Ռուսաստանը։
«Դուք լսել եք նախագահի խոսքերը, մենք պատրաստ ենք ապահովել մեր հարթակը։ Նախագահը խոսեց մեր պատրաստակամության մասին՝ անհրաժեշտության դեպքում ոչ թե մեկ օրում, այլ մի քանի օրվա ընթացքում կազմակերպել նման նախարարական հարթակ՝ արդյունքի հասնելու համար։ Մոսկվան շարունակում է մնալ շատ կարևոր միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման համար։ Իհարկե, տրամաբանական կլիներ, եթե այդ ամենը այս կամ այն կերպ լիներ ռուսական կողմում։ Բայց ընտրությունը, իհարկե, Բաքվին ու Երևանինն է։ Բաքուն շատ կառուցողական դիրքորոշում ունի այս հարցում, Երևանը դեռ ամբողջությամբ չի կողմնորոշվել․ մենք սպասում ենք արձագանքի», - հավելել է Պեսկովը։