ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ գագաթնաժողովից հետո ասուլիս է տվել՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին և Ղարաբաղի խնդրին։ Պուտինը, մասնավորապես, հայտարարել է. «Մեր խաղաղապահների մանդատը միայն դիտորդական էր՝ ըստ նոյեմբերի 9–ի հայտարարության։ Հիմա արդեն այդ ծանր դեպքերից և հայ բնակչության ելքից հետո իրավիճակը իհարկե փոխվել է։ Մենք հիմա մեր գործընկերների հետ երկխոսությամբ պետք է որոշենք՝ ինչ և ինչպես ենք անելու։
Պատրաստ ենք աջակցել խաղաղության պայմանագրի կքնմանը։ Մեր գործընկերներին, վարչապետ Փաշինյանին ասել եմ այդ մասին, Ադրբեջանի նախագահն էլ դա գիտի։ Չկան խնդիրներ, որոնք կարող են խանգարել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Կան տեխնիկական բնույթի հարցեր՝ սահմանների զատման և գծման թեմայով, բայց դրանք տեխնիկական հարցեր են․ 100 մետր այս ու այն կողմ, մի կիլոմետր այս ու այն կողմ, արդեն կարևոր չի։
Եթե երկու կողմից բարի կամքի դրսևորում լինի, այդ ամենին կարելի է հասնել և հաջորդիվ քայլերը ձեռնարկել, ինչպես մենք ժամանակին պայմանավորվել էինք առևտրա-տնտեսական կապերի զարգացման և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցում»։