ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է որ ոչ մի երկիր չի կարող համեմատվել Հայաստանի տնտեսական աճի տեմպերի հետ, «և դա ԱՊՀ հետ ինտեգրացիայի արդյունքն է»։ «ԱՊՀ-ն մնում է ակտուալ։ Տեսեք Հայաստանի տնտեսության աճի տեմպերը։ Այո, աշխարհի ոչ մի երկիր չի կարող համեմատվել Հայաստանի հետ տնտեսական աճի տեմպերով, այնտեղ, իմ կարծիքով, 15% է եղել աճը։ Կարծում եք՝ դա հենց այնպես՞ է։ Ոչ, սրանք ինտեգրացիայի հետևանքներն են», - հավելել է Պեսկովը։