Միջազգային

«Պետք է ուսումնասիրել Թուրքմենստանի, Ռուսաստանի և Կատարի մասնակցությամբ գազային կենտրոն ստեղծելու՝ Իրանի առաջարկը». Նովակ

«Պետք է ուսումնասիրել Թուրքմենստանի, Ռուսաստանի և Կատարի մասնակցությամբ գազային կենտրոն ստեղծելու՝ Իրանի առաջարկը». Նովակ

«Պետք է գնահատել և ուսումնասիրել Թուրքմենստանի, Ռուսաստանի և Կատարի մասնակցությամբ գազային կենտրոն ստեղծելու՝ Իրանի առաջարկը»․ ռուսական էներգետիկ շաբաթվա ընթացքում RT Arabic-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

«Կարծում եմ, որ «Գազպրոմ» ընկերությունը կուսումնասիրի այդ հարցը։ Եթե սա իսկապես իրական և պոտենցիալ լավ նախագիծ է, ապա, իհարկե, դրան կմասնակցի նաև Ռուսաստանը։ Բայց պետք է այն գնահատել և ուսումնասիրել», – ասել Է Նովակը՝ պատասխանելով Թուրքմենստանի, Ռուսաստանի և Կատարի մասնակցությամբ գազային կենտրոն ստեղծելու՝ Իրանի առաջարկի մասին հարցին։

Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին ռուսական էներգետիկ շաբաթվա շրջանակներում ելույթի ժամանակ նշել էր, որ երկիրը աշխարհագրական դիրքի և գազի հարուստ պաշարների շնորհիվ կարող է դառնալ էներգառեսուրսների առևտրի և դրանց տարանցման վայր:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական