«ԱՊՀ երկրների ղեկավարներն իրենց աշխատանքում առաջնորդվում են հենց ազգային շահերով, թեև Արևմուտքը փորձում է ճնշում գործադրել Մոսկվայի բոլոր գործընկերների վրա»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։
«Մենք հիանալի հասկանում ենք, թե որն է այստեղ ճշմարտությունը․ դա վերաբերում է ոչ միայն ԱՊՀ-ին, այլև՝ Ռուսաստանի բոլոր գործընկերներին. երկրներ, ի վերջո, մարդիկ, որոնք առաջնորդվում են, առաջին հերթին, ազգային շահերով»,- ընդգծել է Պուտինը։