Ներգաղթի և փախստականների թեման ներկայումս ամենաշատն է անհանգստացնում Գերմանիայի բնակիչներին․ DW հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Deutschlandtrend-ի հարցման արդյունքներում, որը հրապարակվել է հոկտեմբերի 12-ին՝ սոցիոլոգիական ինստիտուտի (Infratest dimap) կողմից, որը պատվիրել է ARD սոցիալ-իրավական հեռուստաալիքը։
Ըստ հարցվածների 44%-ի՝ միգրացիայի հարցն 1-ին տեղում է, 2-րդը՝ 18%-ով, խաղաղությունն ու արտաքին քաղաքականությունն են։ Ըստ հետազոտության արդյունքների՝ գերմանացիների համար ավելի քիչ դեր են խաղում այնպիսի հարցեր, ինչպիսիք են կենսաթոշակները (հարցվածների 13%-ն է կարևորել այս խնդիրը), տնտեսությունը (11%), գնաճը (10%) և հարկերը (10%)։