Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանն ասում է, որ եթե Իսրայելի կողմից Գազայի ռմբակոծությունները շարունակվեն, պատերազմը կարող է բացվել «այլ ճակատներում»՝ ակնհայտ հղում անելով լիբանանյան ահաբեկչական «Հեզբոլլահին»: Ամիրաբդոլլահյանը ժամանել է Բեյրութ, որտեղ նրան դիմավորել են ՀԱՄԱՍ-ի և պաղեստինյան իսլամական ջիհադի ներկայացուցիչները՝ լիբանանցի պաշտոնյաների հետ միասին։
«Շարունակվող ագրեսիայի, ռազմական հանցագործությունների և Գազայի պաշարման ֆոնին այլ ճակատների բացումը ռեալ է», - ասել է Ամիրաբդոլլահյանը։