Միջազգային

Իսրայելի առողջապահության նախարարն արգելել է բուժել «Համաս»-ի վիրավոր զինվորներին

Իսրայելի առողջապահության նախարարն արգելել է բուժել «Համաս»-ի վիրավոր զինվորներին

Իսրայելի առողջապահության նախարար Մոշե Արբելը պետական ​​հիվանդանոցներին կարգադրել է չբուժել «Համաս»-ի վիրավոր զինյալներին։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post թերթը։ 

«Այս դժվարին ժամանակներում առողջապահական համակարգը պետք է ամբողջությամբ կենտրոնանա կոտորածի զոհերի՝ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորների բուժման վրա: Առողջապահության համակարգում ահաբեկիչների անվտանգությունն ու բուժումը զգալիորեն վնասում է այդ ջանքերին, և, հետևաբար, իմ ղեկավարությամբ նրանք չեն բուժվի»,- հայտարարել է առողջապահության նախարարը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական