Միջազգային

Իսրայելը ռմբակոծել է Դամասկոսի և Հալեպի օդանավակայանները

Իսրայելը ռմբակոծել է Դամասկոսի և Հալեպի օդանավակայանները

Իսրայելը հարվածել է Դամասկոսի և Հալեպի օդանավակայանների թռիչքուղիներին։ Այս մասին հայտնում է Al Watan թերթը։ Նախնական տվյալներով՝ դադարեցվել է երկու օդանավակայանների աշխատանքը։ Սիրիական հեռուստատեսությունն իր հերթին հաստատել է հարվածների փաստը։

Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունը։ Ըստ իսրայելական «13» հեռուստաալիքի՝ օդանավակայաններին հասցված հարվածներից հետո Սիրիա մեկնող իրանական բեռնատար ինքնաթիռը, որը ենթադրաբար զենքով է բեռնված եղել, կործանվել է։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական