Միջազգային

«Բանակցությունների թիվ մեկ հարցը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է». Պուտինը՝ Ալիևին

«Բանակցությունների թիվ մեկ հարցը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է». Պուտինը՝ Ալիևին

Բիշքեկում ընթանում է ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը։

«Շատ ուրախ եմ Ձեզ տեսնելու համար։ Վերջին անգամ հեռախոսով խոսեցինք։ Իհարկե, թիվ մեկ հարցը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է, բայց մենք ունենք նաև այլ օրակարգ, այն բավականին ծավալուն է։

Առաջարկում եմ մեր աշխատանքը կազմակերպել այսպես. սկսենք երկրորդ մասից և մեր գործընկերներին հնարավորություն տանք բարձրաձայնելու, խոսելու, հետո մենք կմնանք ու դեմ առ դեմ, կշփվենք, կխոսենք բոլոր հարցերի մասին, ներառյալ, այսպես կոչված, զգայուն հարցերը»,- ասել է Պուտինը:

Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել և նշել, որ ուրախ է կրկին տեսնել ՌԴ նախագահին։

«Ինչպես նշեցիք, մենք վերջերս զրուցեցինք ձեզ հետ, և շատ ուրախալի է, որ դուք ժամանակ գտաք Ղրղզստան կատարած պետական ​​այցի ընթացքում հանդիպման համար։ Իրականում՝ հարցերը շատ են, և ես կարծում եմ, որ Ձեր առաջարկը միանգամայն խելամիտ է. ես և իմ գործընկերները կխոսենք երկկողմ օրակարգի մասին, հատկապես, որ խոսելու բան ունենք։

Այս տարվա արդյունքները շատ տպավորիչ են ապրանքաշրջանառության, արդյունաբերական համագործակցության, տրանսպորտի ոլորտում համագործակցության առումով. կան բազմաթիվ նոր նախագծեր։ Եվ հետո մենք կանդրադառնանք տարածաշրջանային հարցերին և անվտանգության խնդիրներին»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական