Բիշքեկում այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ինչպես հայտնում է Ադրբեջանի նախագահի լրատվության բաժինը, կողմերը հանդիպմանը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումից, մասնավորապես՝ ապրանքաշրջանառության աճից։
«Ալիևն ու Պուտինը գոհունակություն են հայտնել Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման, դրա ներուժի աճի և, առհասարակ, այս երթուղիով բեռնափոխադրումների ծավալների ավելացման կապակցությամբ՝ ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային տրանսպորտով։
Ընդգծվել է հումանիտար ոլորտում համագործակցության հաջող զարգացումը։ Այս տեսանկյունից ընդգծվել է Ադրբեջանում ռուսաց լեզվի նկատմամբ հոգատարությունը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման կարևորությանը։ Հանդիպմանը նշվել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև միջկառավարական պետական հանձնաժողովի գործունեության կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահն Ալիևի առաջարկել էր խոսել օրակարգային հարցերի շուրջ, որից հետո դեմ առ դեմ կզրուցեին Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։