«Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունը հասել է աննախադեպ մակարդակի․ երկկողմ հարաբերությունների պատմության մեջ երբեք նման անկեղծ քաղաքական երկխոսություն չի եղել»․ այս մասին «Ռուսաստան-Թուրքիա. զլմ-ների դերը համագործակցության ամրապնդման գործում» կլոր սեղանի ժամանակ, որը կազմակերպվել էր ТАСС գործակալությունում, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան․
«Ռուսաստանի և Թուրքիայի՝ դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները հիմնված են մի քանի առանցքային կետի վրա: Նախ, սա ամենաբարձր մակարդակի անկեղծ և աննախադեպ քաղաքական երկխոսություն է: Կարելի է ասել, որ մեր հարաբերությունների պատմության մեջ, հավանաբար, երբեք չի եղել այսքան անկեղծ, հարուստ, բեղմնավոր, արդյունավետ փոխգործակցություն»,- ասել է Զախարովան։