Միջազգային

Իրանի ու Սիրիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի ու Սիրիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Չորեքշաբթի երեկոյան Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հեռախոսազրույց է ունեցել իր սիրիացի գործընկեր, նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։

Ռաիսին հայտարարել է, որ իսլամական և արաբական բոլոր երկրները և աշխարհի ազատատենչ մարդիկ պետք է հասնեն լուրջ կոնսենսուսի և ամրապնդեն համագործակցությունը՝ «սիոնիստների հանցագործություններին վերջ տալու ուղղությամբ»․ «Իրանը փորձում է հնարավորինս արագ հասնել այդ համակարգմանը՝ կապ հաստատելով իսլամական երկրների ղեկավարների հետ»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական