Միջազգային

«ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում իր շահերն է առաջ մղում Հայաստանի միջոցով». Լավրով

«ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում իր շահերն է առաջ մղում Հայաստանի միջոցով». Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բիշքեկում ընթացող ԱՊՀ անդամ երկրների նախարարների հանդիպման և մամուլի ասուլիսի շրջանակներում խոսել է Հայաստանից։ 

Լավրովը, մասնավորապես, հայտարարել է. «Ինչ վերաբերում է հակառուսական տրամադրությունների սրմանը, դա որոշիչ չափով արվում է արհեստականորեն։ Մենք գիտենք, որ Հայաստանում վերջին տարիներին մի շարք հասարակական կազմակերպություններ են ստեղծվել, և դրանք նախկինում նույնպես շատ են եղել։ Այդ կազմակերպությունները չեն ստեղծվել Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունները խթանելու նպատակով․ ճիշտ հակառակը։ Դրանք միտված են հող ստեղծել հակառուսական տրամադրությունների համար և նախապատրաստվել Հայաստանի միջոցով այս տարածաշրջանում շահերի առաջմղմանը, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի երկրների։ Մենք տեսնում ենք, որ այդ փորձերը ինչ-որ արդյունքի հասնում են»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական