Միջազգային

Իրանի ԱԳ նախարարը այսօր կմեկնի Լիբանան

Իրանի ԱԳ նախարարը այսօր կմեկնի Լիբանան

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը կայցելի Լիբանան։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։ Այցը կկայանա հոկտեմբերի 12-ին։ Կողմերը կքննարկեն լիբանանա-իսրայելական սահմանին տիրող իրավիճակը և իսրայելա–պաղեստինյան զինված հակամարտությունը։ Աբդոլլահյանի ժամանումը Լիբանան տեղի է ունենում համաշխարհային քաղաքական գործիչների կողմից Մերձավոր Արևելք այցելությունների ակտիվացման ֆոնին: 

Այսպիսով, հոկտեմբերի 12-ին ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը կայցելի Իսրայել, իսկ Ամմանում բանակցություններ կանցկացվեն Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի եւ Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի միջեւ։  Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 13-ին, Աբասը կհանդիպի Բլինքենի հետ, ով Իսրայելից հետո կմեկնի Հորդանան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական