«Համաս»–ը, սրելով պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, հույս ունի փչացնել Իսրայելի և արաբական աշխարհի հարաբերությունների կարգավորումը, սակայն տարածաշրջանի շատ երկրներ հասկանում են, որ Իսրայելն իրենց թշնամին չէ․ այս մասին հարցազրույցում ասել է Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին։
«Սա «Համաս»-ի գլխավոր հույսն է՝ կանխել մեր հարաբերությունների բարելավումը արաբական երկրների հետ: Հարձակում Իսրայելի վրա, մեր պատասխանը և, որպես արդյունք, արաբների համերաշխության կոչեր: Դա եղել է նաև նախկինում: Բայց ես կարծում եմ, որ այժմ արաբական շատ երկրներ հասկացել են, որ Իսրայելն իրենց թշնամին չէ»,- ասել է դեսպանը։