Միջազգային

Գերմանիան Իսրայելին թույլ է տվել ընդդեմ «Համաս»–ի օգտագործել «Heron» աթս-երը

Գերմանիան Իսրայելին թույլ է տվել ընդդեմ «Համաս»–ի օգտագործել «Heron» աթս-երը

Գերմանիան Իսրայելին թույլ է տվել «Համաս»–ի դեմ օգտագործել «Heron» անօդաչու թռչող սարքերը։ Նախկինում Գերմանիայի զինված ուժերը վարձակալել էին 5 այդպիսի անօդաչու թռչող սարք Իսրայելի պաշտպանական կոնցեռնից (Israel Aerospace Industries)։ Նրանցից երկուսը մնացել են Իսրայելում՝ գերմանացի օդաչուներին պատրաստելու համար։

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը բավարարել է անօդաչու թռչող սարքեր օգտագործելու՝ Իսրայելի խնդրանքն, ու 16 գերմանացի օդաչու, որոնք վերապատրաստվում են,  Իսրայելի վրա «Համաս»-ի հարձակման պատճառով պետք է տուն վերադառնան շաբաթավերջին․ գրում է Der Spiegel ամսագիրը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական