Սաուդյան Արաբիայի արքայազն և դե ֆակտո կառավարիչ Բեն Սալմանն ու Իրանի նախագահը հեռախոսով քննարկել են Իսրայելի և «Համաս»-ի միջև պատերազմը։ Այդ մասին հայտնել են սաուդյան պետական լրատվամիջոցները:
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ քննարկել է Գազայում և նրա շրջակայքում առկա ռազմական իրավիճակը․ հայտնում է Սաուդյան Արաբիայի մամուլի գործակալությունը: