Միջազգային

Իսրայել է ժամանել ԱՄՆ ռազմական օգնության առաջին խմբաքանակը

Իսրայել է ժամանել ԱՄՆ ռազմական օգնության առաջին խմբաքանակը

ԱՄՆ կողմից Իսրայել ուղարկված զինամթերք տեղափոխող առաջին բեռնատար ինքնաթիռը, վայրէջք է կատարել Իսրայելում: Այս մասին երեքշաբթի՝ հոկտեմբերի 10-ին, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իսրայելական զինվորականներին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատրաստ է լրացուցիչ ուժեր տեղակայել Մերձավոր Արևելք՝ ի հավելումն «Ջերալդ Ֆորդ» ավիակիրի և կործանիչների մի քանի էսկադրիլիաների, որոնք արդեն ուղարկվել են տարածաշրջան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական