Միջազգային

Զելենսկին և Ստոլտենբերգը համատեղ ասուլիս են տվել

Զելենսկին և Ստոլտենբերգը համատեղ ասուլիս են տվել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում բանակցություններից առաջ մամուլի ասուլիս են հրավիրել։ Նրանք հանդիպել են Ռամշտեյնի ձևաչափով արևմտյան երկրների պաշտպանության նախարարների հաջորդ հանդիպման նախօրեին, որտեղ Ուկրաինայի դաշնակիցներն ամեն ամիս քննարկում են Կիևին ռազմական աջակցությունը:

Զելենսկին ասել է, որ այժմ Ուկրաինայի համար երեք տեսակի զենքեր են գլխավորը՝ հակաօդային պաշտպանության համակարգեր, հեռահար հրթիռներ և հրետանի։ Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ «Պուտինը կրկին պատրաստվում է ձմեռը որպես զենք օգտագործել այս պատերազմում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական