Միջազգային

Պենտագոնի ղեկավարն ու Զելենսկին հանդիպել են

Պենտագոնի ղեկավարն ու Զելենսկին հանդիպել են

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին վստահեցրել է Ուկրաինային զենքի կայուն և շարունակական մատակարարման հարցում։ 

Ուկրաինայի նախագահականի փոխանցմամբ՝ Բելգիա կատարած աշխատանքային այցի ընթացքում Զելենսկին հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարար Օսթինի և ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նոր նախագահ Չարլզ Բրաունի հետ։

Մասնավորապես, Օսթինը հավաստիացրել է Ուկրաինային անհրաժեշտ ողջ սպառազինության կայուն և շարունակական մատակարարումների հարցում։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն դրա համար ունի անհրաժեշտ ռեսուրսներ և կենտրոնացած է մնում Ուկրաինային աջակցելու վրա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական