Միջազգային

«Ադրբեջանը մտադիր չէ նոր պատերազմ սկսել Հայաստանի դեմ»․ Ամիրբեկով

«Ադրբեջանը մտադիր չէ նոր պատերազմ սկսել Հայաստանի դեմ»․ Ամիրբեկով

Ադրբեջանը մտադիր չէ նոր պատերազմ սկսել Հայաստանի դեմ։ Այս մասին ֆրանսիական Radiofrance ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
 
Նրա խոսքով՝ Ադրբեջանը ցանկանում է վերսկսել բանակցությունները Հայաստանի հետ՝ խաղաղության հասնելու համար։
 
«Իհարկե, եթե Հայաստանը հարձակվի մեզ վրա, մենք ձեռքերը ծալած չենք նստի։ Բայց ես չեմ հավատում, որ դա բխում է Հայաստանի շահերից։ Մենք պետք է վերադառնանք բանակցությունների ուղի և օգտվենք խաղաղ գործընթացն առաջ մղելու ԵՄ ցանկությունից։ Պետք է խոսել սահմանների ու հաղորդակցության գծերի սահմանազատման մասին։ Եթե ​​Հայաստանը միանա խաղաղության և կայունության հաստատման մեր ջանքերին, մենք լիովին պատրաստ ենք նպաստելու։ Շառլ Միշելը լավ աշխատանք է կատարել որպես Եվրոպական խորհրդի նախագահ՝ նպաստելով բանակցությունների վերսկսմանը։ Մենք կրկին պատրաստ ենք Եվրամիության հետ եռակողմ ձևաչափով բանակցություններին։ 

Մենք վերջ կտանք այս թշնամությանը, որը շարունակվում է արդեն մոտ երեսուն տարի։ Հայաստանի հայտարարությունները, թե Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, բացարձակապես անհիմն են։ Մենք հարգում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես աշխարհի մյուս երկրները»,- հավելել է Ամիրբեկովը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական