Պաղեստինա–իսրայելական պատերազմի ֆոնին Իսրայելի իշխանությունները մտադիր են քննարկել կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի հեռարձակումը երկրում դադարեցնելու հարցը․ հայտնել է պետական Kan ռադիոկայանը։
Իսրայելում «Ալ Ջազիրա»-ի հեռարձակման կասեցման վերաբերյալ հրամաններն արդեն պատրաստ են կապի նախարար Շլոմո Կարյայի կողմից։ Կանի խոսքով՝ հարցը շուտով կքննարկվի նախարարների կաբինետում։