Միջազգային

«ԱՄՆ-ն ի վիճակի է միաժամանակ օգնել Ուկրաինային և Իսրայելին». Սպիտակ տուն

«ԱՄՆ-ն ի վիճակի է միաժամանակ օգնել Ուկրաինային և Իսրայելին». Սպիտակ տուն

«ԱՄՆ-ն ի վիճակի է միաժամանակ ռազմական օգնություն ցուցաբերել ինչպես Ուկրաինային, այնպես էլ Իսրայելին, ուստի վերջին օրերի իրադարձությունները Կիևին չեն սպառնում Վաշինգտոնի աջակցության կորստով»․ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հնարավորությունները կբավականացնեն ոչ միայն Ուկրաինային ու Իսրայելին աջակցելու, այլև հնդկա–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի դաշնակիցներին օգնելու համար։ «Մեր աշխատանքի մի մասն այն է, որ համոզվենք, որ այս բոլոր հարթակները գործում են միաժամանակ», - ասել է Սալիվանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական