Միջազգային

«Հայաստանը ստիպված է լինելու ընտրություն կատարել տարածաշրջանային համագործակցության և հարևանների նկատմամբ անօրինական տարածքային պահանջների միջև». Բայրամով

«Հայաստանը ստիպված է լինելու ընտրություն կատարել տարածաշրջանային համագործակցության և հարևանների նկատմամբ անօրինական տարածքային պահանջների միջև». Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և իր հարևանների նկատմամբ անհիմն տարածքային պահանջների միջև․

«Ներկայումս Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և իր հարևանների նկատմամբ անօրինական ու անհիմն տարածքային պահանջների միջև։ Իհարկե, այս հարցում կարևոր է նաև միջազգային հանրության դերը»,- գրել է Բայրամովը «Ադրբեջան» պաշտոնաթերթում տպագրված հոդվածում։

Բայրամովն ընդգծել է, որ անհրաժեշտ է խաղաղության կոչ անել Երևանին, քանի որ տարածաշրջանի բարօրության համար այլ այլընտրանք չկա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական