Վաշինգտոնը Կիևին կտրամադրի 200 միլիոն դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթ, որը կներառի հրետանային զինամթերք։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով Ուկրաինային աջակցելու կոնտակտային խմբի հանդիպմանը։