Միջազգային

Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց

Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Իսրայելի և Պաղեստինի միջև լարվածության աճը կանխելու միջոցառումները։

Զրույցի ընթացքում գնահատվել է, թե ինչ նախաձեռնություններ են ձեռնարկվելու տարածաշրջանում մարդասիրական կարիքները հոգալու համար։

Ընդգծելով, որ քաղաքացիական բնակավայրերի գնդակոծումն անհանգստության տեղիք է տալիս, և որ նման նախաձեռնությունները չեն ողջունվում Թուրքիայի կողմից՝ Էրդողանն ասել է, որ Թուրքիան կշարունակի գործադրել բոլոր ջանքերը՝ տարածաշրջանում հանգստություն ապահովելու համար։

Անդրադարձ է կատարվել նաև տարբեր ոլորտներում ռուս-թուրքական համագործակցության առանձին հարցերի։


Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական