Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Իսրայելին և «Համաս»–ին մեղադրել է ռազմական հանցագործությունների մեջ։ Համապատասխան տեղեկատվությունը ներկայացված է կայքում:
Ասվում է, որ «պաղեստինյան զինված խմբավորման կանխամտածված հարձակումները խաղաղ բնակչության վրա, անկանոն ռմբակոծությունները և քաղաքացիներին պատանդ վերցնելը հավասարազոր են պատերազմական հանցագործությունների: Միևնույն ժամանակ, HRW-ն ընդգծում է, որ «Իսրայելական իշխանությունների կողմից Գազայի հատվածում էլեկտրաէներգիայի անջատումները և Գազայի հատվածի խաղաղ բնակչության դեմ պատժիչ այլ միջոցները անօրինական կոլեկտիվ պատիժ է, ինչը ևս ռազմական հանցագործություն է․ «Պատերազմի օրենքները տարածվում են հակամարտող բոլոր կողմերի վրա՝ անկախ նրանց՝ պատերազմի մեջ մտնելու օրինականությունից կամ ուժերի անհավասարաչափությունից», - հայտարարել են իրավապաշտպանները։