Իսրայելական բանակը վերականգնել է վերահսկողությունը Գազայի հատվածի հետ սահմանի նկատմամբ այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները շաբաթ առավոտյան հարձակման արդյունքում պայթեցրել են սահմանի ցանկապատի հատվածները․ գրում է The Times of Israel-ը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում ոչ մի ահաբեկիչ չի ներթափանցել ցանկապատը», - լրագրողների հետ հեռախոսազրույցում ասել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր խոսնակ, կոնտրադմիրալ Դանիել Հագարին։
Հագարիի խոսքով՝ մարտական ինժեներական զորքերն աշխատում են ցանկապատի անցքերի մոտ գտնվող տարածքները ականապատելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, Իսրայելի պաշտպանության բանակի գնահատականների համաձայն, փոքրաթիվ ահաբեկիչներ դեռ թաքնվում են Իսրայելում։