Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարին։
«Ներկայումս պատմական պայմաններ են ստեղծվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման և Հարավային Կովկասի տարածաշրջանը խաղաղության և համագործակցության տարածքի վերածելու համար»,- ասել է նա։
Ալիևը նաև հայտարարել է, թե «Ադրբեջանը սատարում է 3+3 տարածաշրջանային համագործակցության ձևաչափին»։