ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Իսրայելի և Պաղեստինի ԱԳ նախարարներին հրավիրել է մասնակցել Օմանում ԵՄ խորհրդի արտահերթ նիստին։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցում։
Բորելը երեքշաբթի օրը հրավիրել է ԵՄ արտաքին գործերի նախարարների արտակարգ նիստ՝ կապված Իսրայելում ընթացող պատերազմի հետ։ Հանդիպումը կկայանա Օմանում, որտեղ Բորելը գտնվում է այցով, նրա հետ այնտեղ են ԵՄ որոշ նախարարներ, մնացածը կապվելու են տեսակոնֆերանսի միջոցով։