ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի արտգործնախարար Էլի Կոենի հետ։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի տարածած հայտարարության մեջ։
Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ԱՄՆ-ի աջակցությունն Իսրայելին։ Բլինկենը իր ցավակցությունն է հայտնել Իսրայելի ժողովրդին և բոլոր նրանց, ովքեր ՀԱՄԱՍ-ի կողմից ենթարկվել են դաժանության: Բացի այդ, պետքարտուղարը հաստատել է, որ Միացյալ Նահանգները ջանքեր է գործադրում «անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին»։