Միջազգային

«Ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում կհարմարեցվի՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները». Զախարովա

«Ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում կհարմարեցվի՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները». Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցում ասել է, որ ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում կհարմարեցվի՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները։ Նա նշել է, որ փոխվել են այն պայմանները, հատկապես՝ սեպտեմբերի 19-20-ի վերջին բախումներից հետո բնակչության զանգվածային արտագաղթի ֆոնին․ «Խաղաղապահներն արդեն փակել են մի շարք ստացիոնար և ժամանակավոր դիտակետեր։ Մոսկվան Բաքվի հետ կքննարկի ԼՂ-ի հետ կապված հիմնարար հարցերը։ Հայաստանի վարչապետը Պրահայում ճանաչել է տարածաշրջանը՝ որպես ադրբեջանական տարածք, և հաստատել իր դիրքորոշումը Բրյուսելի գագաթնաժողովներում։ 

Ինչ վերաբերում է արտգործնախարարների հնարավոր եռակողմ հանդիպմանը, Մոսկվան դրա անցկացման ժամկետների մասին կհայտարարի, հենց հստակ լինի»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական