Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդդիմության առաջնորդներին կոչ է արել անհապաղ ստեղծել ազգային միասնության կառավարություն՝ առանց նախապայմանների։
«Երբ միասնական ենք, հաղթում ենք, ժողովուրդը միասնական է, և հիմա ղեկավարությունը նույնպես պետք է համախմբվի։ Ես ընդդիմության առաջնորդներին կոչ եմ անում անհապաղ ստեղծել ազգային միասնության կառավարություն՝ առանց նախապայմանների»,- ասել է նա հեռուստաուղերձում։