Միջազգային

«Եվրամիությունը մտահոգված է ոչ այնքան կոնֆլիկտի կարգավորմամբ, որքան Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու հարցով»․ Գալուզին

«Եվրամիությունը մտահոգված է ոչ այնքան կոնֆլիկտի կարգավորմամբ, որքան Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու հարցով»․ Գալուզին

ՌԴ ԱԳ փոխնախարար Գալուզինը մեկնաբանել է ԵՄ դիտորդական առաքելությունը Հաստանում և մեղադրանքներ հնչեցրել․ 

«Նախ, Հայաստանը և Ադրբեջանը պետք է որոշեն, թե իրենց համար ինչ կազմով է ավելի հարմար քննարկումներ անցկացնել։ Բայց նույնիսկ ձեր հարցը արդեն ձևակերպել է պատասխանը: Ինչպես տեսնում ենք, Եվրամիությունը մտահոգված է ոչ այնքան կարգավորմամբ, որքան Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու հարցով։ Եվ դրանում ես տեսնում եմ ընդհանուր արևմտյան կուրսի մի մասը՝ հասնելու անհասանելիին, ինչը նրանք փորձում են անվանել Ռուսաստանի միջազգային մեկուսացում։ Սա այդ ընթացքի դրսեւորումներից է։ 

Այսօր ԵՄ-ում ասում են, որ պատրաստ են հարթակ տրամադրել, բայց միևնույն ժամանակ լրիվ անտեսում են մյուս մասնակիցների ցանկությունները։ Այսինքն, Եվրամիությունը հնարավոր է համարում թելադրել ուրիշներին՝ ովքեր կարող են մասնակցել, ովքեր՝ ոչ», - ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական