ՄԱԿ Անվտանգության խորհուրդը քննարկել է Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն այս փուլում որևէ փաստաթուղթ չի ընդունվել։
«Մենք ընդհանուր հայտարարություն չենք քննարկել, սակայն ոչ ոք որևէ տեքստ չի առաջարկել»,- լրագրողներին ասել է ՄԱԿ-ում Մալթայի մշտական ներկայացուցիչ Վանեսա Ֆրեզյերը։ Նա հավելել է, որ խոսքն այն մասին է, թե ինչ կարող են անել կողմերը ներկա իրավիճակում քաղաքացիական բնակչության պաշտպանության և բռնությունները դադարեցնելու համար:
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդն էլ հայտնել է, որ «Անվտանգության խորհրդի անդամները համաձայնել են, որ այդ հարձակումները չպետք է տեղի ունենային: Հուսանք՝ իրավիճակը չի վատթարանա։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի թույլ չտանք դրա տարածումը»։