Չինաստանը սկսում է նոր սերնդի միջուկային սպառազինությամբ սուզանավերի արտադրությունը, ինչը մարտահրավեր կստեղծի ԱՄՆ-ի և դաշնակիցների համար․ այդ մասին գրել է «Reuters»-ը։
Վերլուծաբաններն ասում են, որ ապացույցներ կան, որ Չինաստանը մինչև տասնամյակի վերջը կպատրաստի Type–096 բալիստիկ հրթիռային սուզանավ, որի անձայնությունը կապահովվի ռուսական տեխնոլոգիաներով։