ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը լայնածավալ հարցազրույց է տվել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում վերջին էսկալացիային, հայ-ռուսական և հայ-ադրբեջանական հարաբերություններին, ինչպես նաև հայ-ադրբեջանական խաղաղության բանակցության պայմանագրերին․
«Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների միջև շփումներ են անցկացվում նաև ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Իսկ Ղարաբաղի հետագա զարգացման հետ կապված մի շարք բարդ հարցեր նույնպես լուծվում են ղարաբաղահայության ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների միջև՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ։
Մեր կոնտինգենտի դերը պահանջված է, և կարծում եմ, որ ապագայում դա նույնպես անհրաժեշտ կլինի։ Նախ, մնում է հարցը, որ այնտեղ մնացած ղարաբաղցիներն իրենց հանգիստ զգան։ Չի կարելի բացառել, որ այսօր Ղարաբաղից հեռացածներից ոմանք ինչ-որ փուլում որոշեն վերադառնալ։ Իսկ խաղաղապահների առկայությունը այս մարդկանց համար կդառնա հանգստության լրացուցիչ գործոն։ Այնպես որ, ես չէի ասի, թե Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեությունը սպառել է իրեն։ Մոսկվայի և Բաքվի միջև հաստատված խողովակներով կքննարկվեն և կլուծվեն կոնտինգենտի հետագա ներկայության եղանակները», - հավելել է Գալուզինը։